Մեր քաղաքականությունը միտված է լինելու տնտեսական դինամիկան ապահովելուն. վարչապետ

Թրիփփ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ, մեկնարկում է նախագծման աշխատանքը: Հայաստանի տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով կարեւոր է հնարավորինս շուտ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ Կառավարության նիստում ընդգծել է վարչապետը, նշել՝ պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագրի՝ օր առաջ ստորագրման վրա:

Գործադիրի որոշմամբ՝ կընդլայնվի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը:

Հայաստանի ձեռագրական ժառանգության ազգային հավաքածուն կհամալրվի համաշխարհային նշանակության ևս 2 արժեքով. Կառավարությունը հատկացրել է ավելի քան 148 մլն դրամ:

Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում