Օրը՝ 60 վայրկյանում | 20.11.2021

ՆՆարե Ոսկանյան

ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին:

Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքը» բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Լը Ֆիգարոյին»:

Հայաստանի նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձներ են հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի MWC Barcelona 2022 ցուցահանդեսին:

Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք:

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են առաջ մղել քաղաքական երկխոսությունն Իրանի միջուկային գործարքի շուրջ:

Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ՝ հայտարարել է Արտակ Բեգլարյանը:

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 870 նոր դեպք, առողջացել է 2161, մահացել՝ 41 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում