Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել փոխքաղաքապետի ևս մեկ հաստիքով

ՇՇողիկ Գալստյան

Երևանի քաղաքապետին իրավասություն է վերապահվելու փոփոխել, լրացնել, ուժը կորցրած ճանաչել մինչև 2008 թվականը մարզպետի կարգավիճակ ունեցած Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքային և շրջանային խորհուրդների ընդունած և իրավական ուժը պահպանած ակտերը, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը: Հարցն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:

Շատ հաճախ կոնկրետ իրավական ակտերում անհրաժեշտ է լինում կատարել որոշակի փոփոխություններ, փոխվում են փողոցների անուններ, փոխվում են ամենատարբեր հողային հարաբերություններ, և իրավական ակտերը փակուղային վիճակում են հայտնվում, դրանք փոփոխելը դառնում է անհնար, որովհետև ինստիտուտը, որ ընդունել է այդ ակտերը, չկա, իսկ այն ինստիտուտը, որը պատասխանատու է այդ իրավահարաբերությունների համար, դրա իրավասությունը չունի:

ԵՎՍ ՄԵԿ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ

Մեկ այլ նախագծով գործադիրն առաջարկում է Երևանի գլխավոր ճարտարապետի փոխարեն ավելացնել ևս մեկ փոխքաղաքապետի հաստիք: Թեև նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր նախորդ գումարման խորհրդարանում, սակայն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից այն կրկին ներկայացրին հանձնաժողովում:
 
ՇՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սնդիկի և ընդերքի մասին օրենքներում էլ փոփոխություններ է առաջարկում շրջակա միջավայրի նախարարությունը: Փոփոխության նպատակն է պահպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

«Սնդիկի մասին» օրենքում փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա փոխել նաև «Ընդերքի մասին» օրենքը, որով Հայաստանում կարգելվեն սնդիկի՝ որպես օգտակար հանածոյի ուսումնասիրությունը և արդյունահանումը, բացառապես այն դեպքերի, երբ սնդիկը չի հանդիսանում հիմնական հանածո:

Նախարարությունն առաջարկում է փոխել նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքը, որով կկարգավորվի անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու իրավահարաբերությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում