Նոյեմբեր 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի ու Վրաստանի յարաբերութիւններուն մէջ նոր զարգացում. վարչապետը ընդունեց Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահը:

Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանութեան և Անվտանգութեան հարցերու մշտական յանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպած են 44-օրեայ պատերազմի մասնակիցներու ծնողներուն հետ:

Վարուժան Ներսէսեանն ու Ուենտի Մորթն անդրադարձած են Հայաստան-Միացեալ թագաւորութիւն համաձայնագրի պաշտօնական ստորագրման կարելիութիւնը :

Լիլիթ Մակունց և Արտակ Բեգլարեան քննարկած են Ամերիկայի մէջ արցախցիներու իրաւունքներու պաշտպանութեան առնչուող հարցեր:

Ատրպէյճանի մէջ համաներում պիտի շնորհուի մօտ 16 հազար դատապարտեալներու:

Ժողովրդավարութեան գագաթաժողովին Ամերիկան հրաւիրած է Հայաստանը, իսկ Թուրքիան և Ատրպէյճանը՝ ոչ:

Միացեալ Նահանգներու ծերակուտականները պահանջած են քննել Ատրպէյճանի ռազմական յանցագործութիւնները:

Լիթվիան սկսած է Եվրոպայի մէջ առաջին սահմանային պատը կառուցել՝ Պելառուսէն ներգաղթեալներու մուտքը կանխելու համար:

Հաստատուած է Քորոնայի հիւնադութեան 1835 նոր դէպք, առողջացած է 1987, մահացած՝ 50 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում