Օրը՝ 60 վայրկյանում | 04.11.2021

ՆՆարե Ոսկանյան

Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ:

Կա տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկ, «3+3»-ը ընդամենը մեկն է. արտգործնախարարի տեղակալ:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը նոյեմբերի 9-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը:

Արտակ Բեգլարյանը ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Արցախի միջազգային ներգրավվածությանն առնչվող հարցեր:

Հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ենթակառուցվածքներով. Վահան Քերոբյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին:

Հայաստանում ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրողությունները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները:

Առաջարկելու ենք դեկտեմբերի 1-ից ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի ժամկետը դարձնել 7-օրյա. Ավանեսյան:

Ֆրանսիան Բրիս Ռոքֆեյին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ:

Մեծ Բրիտանիան մտադիր է 15 մլն ֆունտ ստեռլինգ բռնագանձել Ալիևի մերձավոր ադրբեջանցի պատգամավորից:

Օրվա կորոնաթվերը. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2330 նոր դեպք: Առողջացել է 1270, մահացել 41 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում