Հոկտեմբեր 30-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստան շահագրգռուած է ռուս խաղաղապահներու տեղակայման ժամկէտի երկարացումով, յայտնած են Անվտանգութեան խորհուրդի քարտուղարի գրասենեակէն։

Նիկոլ Փաշինեանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերու ղեկավարներուն մասնակցութեամբ տեղի ունեցաւ խորհրդակցական ժողովի հերթական նիստ։

Նորվեկիոյ նուիրաբերած «Մոտեռնա» պատուաստանիւթի 620 հազար դեղաչափը արդէն հասած է Հայաստան։

Հայաստան ապահովուած է ամէն տեսակ պատուաստանիւթերով. Անահիտ Աւանեսեան:

Կիւմրիի քաղաքապետ կ՛առաջադրուի Վարդգէս Սամսոնեան։

Հայաստան՝ որպէս զբօսաշրջային երկիր, արժանի է աւելի մեծ ուշադրութեան, կը գրէ ամերիկեան յայտնի Forbes ամսագիրը։

Ռուսաստանն ու Ամերիկան չեն կատարած Սուրիոյ  հարցին մէջ  իրենց խոստումները, յայտարարեց  Թուրքիոյ Արտաքին Գործոց  նախարարը։

Ամանորի և Սուրբ Ծննդեան տօներուն ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև Յունուար 5-ը և 7-ը. Մայր Աթոռը դիմած է Ազգային ժողովի խմբակցութիւններուն։

Հաստատուած  է քորոնայի հիւանդութեան 2193 նոր դէպք: Առողջացած  է 1578, մահացած՝ 52 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում