Թվայնացումը կհեշտացնի քաղաքացիների կյանքը. քննարկում

ՔՔրիստինե Ոսկանյան

Տեխնոշաբաթի շրջանակում այսօր պանելային քննարկումների առանցքում թվային փոխակերպումն է: Հայ և արտասահմանցի փորձագետները քննարկում են ազգային ու տարածաշրջանային փորձը, էլեկտրոնային կառավարման և բաց տվյալների քաղաքականությանը, տեխնոլոգիական լուծումների և կարողությունների զարգացումը: Թվայնացման գործընթացը կհեշտացնի քաղաքացու կյանքը: Մատչելի կլինեն բոլոր պետական ծառայությունները:

Քովիդյան իրականությունը ցույց տվեց, որ թվայնացումն ու էլէկտրոնային համակարգերը շատ կարևոր են: Մեկ այլ դաս էր նաև պատերազմը՝ կիբեռանվտանգության ու խոցելի համակարգերի առումով: Անցած տարվանից մեր երկիրն սկսել է թվայնացման ռազմավարություն մշակել: Լայնաշերտ ինտերների, կիբեռանվտանգության ու մասնագետների վերապատրաստման առումով որոշ քայլեր են իրականացվել: 

Մասնագետները մի քանի ժամ քննարկեցին թվայնացման խնդիրները տարբեր ոլորտներում՝ սոցիակականից մինչև կրթություն: Քովիդի սահմանափակումների օրերին հեռավար դասերի անցկացման առումով Հայաստանը հաջողեց, բայց հեռավոր մարզերում ինտերնետի հասանելիության հետ կապված խնդիրներ դեռ կան:

Գերատեսչությունների համար կարևոր այս միջոցառումների շարքը կազմակերպել են Հեռահաղորդակցության միջազգային միությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Հայաստանի օպերատորների միությունը: Ներկա են բոլոր գերատեսչությունների ու մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կազմակերպիչները վստահ են՝ այսօրվա քննարկումը փորձի փոխանակման ու գործակցության մի նոր հնարավորություն կտա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում