Օրը՝ 60 վայրկյանում | 21.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան:

Վարչապետ Փաշինյանը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: 

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է եվրոպական խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին:

Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին աջակցելու գործում. Եվրահանձնաժողովի զեկույց:

Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը. Զախարովա:

Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ:

Լեհաստանը կարող է դուրս գալ Եվրամիությունից:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կհամաձայնեցնեն Ռուսաստանին հակազդելու նոր ծրագիրը. Reuters:

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 2603 նոր դեպք: Առողջացել է 827, մահացել 32 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում