Օրը՝ 60 վայրկյանում | 16.10.2021

ՆՆարե Ոսկանյան

Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն այցելել է բուժվող զինծառայողներին:

Արցախի թեմի առաջնորդն առանձնացրել է օկուպացված հինգ եկեղեցի՝ ուխտագնացությունների թույլտվության համար:

«Պաշարված» դիրքերի մասին ֆեյսբուքյան որոշ օգտատերերի տարածած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, Արցախի պաշտպանության բանակ:

Կեղծ հայտարարությունները խոհեմության վկայություն չեն. Թեհրանի պատասխանը Ալիևին:

Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Բաքու, Թբիլիսի և Երևան: 

Ռուսաստանի, ԱՄՆ և Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավարները կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:

Իրանի և ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 40 տոկոսով, հայտնել է Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը:

Ծանր վիճակում է գտնվում 930, ծայրահեղ ծանր վիճակում՝ 222. խորհրդակցություն Կառավարությունում: 

Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է հիվանդության 1863 նոր դեպք, առողջացել է 935, մահացել՝ 41 մարդ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում