Հոկտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Փաշինեան և Թրոցենքօն քննարկած են Զանգեզուրի պղինձի գործարանի նոր ներդրումային ծրագիրները։

Վարչապետ Փաշինեան Հոկտեմբեր 3-4-ը պաշտօնական այցով պիտի մեկնի Լիթուանիա։

Ամերիկայի և Ֆրանսայի Արտաքին գործոց նախարարները պիտի հանդիպին Հոկտեմբեր 5-ին։

Մենք պետք է օգտագործենք բոլոր լծակները՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդին համար կայուն խաղաղութիւն ապահովելու համար, ըսած է Ատամ Շիֆ։

Ամերիկան պիտի շարունակէ Արցախեան հակամարտութեան կարգաւորման ուղղուած ջանքերը, վստահեցուց պետական քարտուղարի տեղակալը:  

Պաքուի մէջ ատրպէյճանցի մը ձերբակալած են՝ իբր Հայաստանի համար լրտեսութիւն ընելու մեղադրանքով։

Իրանի թշնամիները ջախջախիչ պատասխան կը ստանան, Իրանի պաշտպանութեան նախարարը յայտարարած է։

Սաակաշվիլին Վրաստան վերադարձած է պետական յեղաշրջում իրականացնելու համար. իշխող կուսակցութեան ղեկավար Քոպախիձէի համոզմունքով։

Եւ օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 1152 դէպք, առողջացած է 772, մահացած՝ 15 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում