Սեպտեմբեր 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Ան իր գործունէութեամբ վաստակեց ժողովրդական սէր ու յարգանք. վարչապետը ցաւակցական հեռագիր յղեց Հայկոյի անժամանակ մահուան առիթով:

Արարատ Միրզոյեան Կարմիր խաչի պատուիրակութեան ղեկավարին հետ հանդիպումին շեշտեց գերիներու վերադարձի անհրաժեշտութիւնը:

Արցախի աւելի քան 2000 պատմամշակութային յուշարձանի ճակատագիր վտանգուած է. Արցախի մշտական ներկայացուցիչ:

Արարատ Միրզոյեանը և Պուլկարիոյ դեսպանը կարևոր նկատեցին ուղիղ չուերթ բանալու ուղղութեամբ տարուող աշխատանքները:

Փութին և Էրտողան Սոչիի մէջ կարծիքներ փոխանակած են Սուրիոյ, Լիպիայի, Աֆղանսիտանի և Կովկասի իրավիճակին վերաբերեալ:

Ամրան Հայաստան այցելած է մօտ 314 հազար զբօսաշրջիկ:

Ուքրաինոյ մայրաքաղաքին մէջ մահացած է Սերկէյ Փարաջանովի որդին՝ Սուրէն Փարաջանովը:

ՆԱԹՕ-ի նաւերը մտած են Վրաստանի ջրային տարածք:

Ուաշինգթըն Ռուսաստանը մեղադրեց ԵԱՀԿ նիստը խափանելու համար:

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է հիւանդութեան 896 նոր դէպք: Առողջացած է 461, մահացած՝ 22:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում