Զարգացումներ Սիրիայում՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

ԱԱրթուր Խաչատրյան

Իրավիճակը Սիրիայի հյուսիսում առաջիկայում կարող է կրկին թեժանալ: Բլումբերգը տեղեկացնում է, որ Թուրքիան մի քանի հազարանոց զորք և հարյուրավոր միավոր զինտեխնիկա է տեղափոխում Իդլիբ: Միաժամանակ տեղեկություն է տարածվել, որ Սիրիայի կառավարական ուժերը նախապատրաստում են մասշտաբային առաջխաղացում դեպի հյուսիս:

Բլումբերգը նշում է, որ Թուրքիայի նախագահը նման քայլի է գնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախաշեմին: Ըստ լրատվամիջոցի՝ սեպտեմբերի 29-ի բանակցությունները հիմնականում նվիրված են լինելու «սիրիական հարցի» հանգուցալուծմանը:

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Մոսկվան և Անկարան ունեն հակառակ հետաքրքրությունների շրջանակ Իդլիբում: Ռուսաստանը հայտարարում է, որ ցանկանում է օգնել Սիրիրայի նախագահ Բաշար Ասադին կայունացնել վիճակը երկրում և մաքրել այն ահաբեկիչներից: Թուրքիան դժգոհ չէ ներկայիս դասավորվածությունից և ցանկանում է պահպանել իր ներկայացվածությունն այդտեղ:

Ռուսաստանը օրեր շարունակ ավիահարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին: Իսկ Սիրիայի իշխանությունները ուղիղ հայտարարություններ են անում Իդլիբի նահանգում Թուրքիայի գործողությունների վերաբերյալ:

Ֆեյսալ Միկդադ (Սիրիայի արտաքին գործերի նախարար) - Թուրքիան անհապաղ պետք է դուրս բերի զորքը. Իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի մեզ՝ երկրի հյուսիսային տարածքների ազատագրման գործում:

Սիրիայի հյուսիսում կենտրոնացել են միանգամից մի քանի ուժեր՝ թուրքական խմբավորումներ, էքստրեմիստական կազմակերպություններ, որոնք ենթարկվում են Անկարային, որևէ ուժի չենթարկվող ահաբեկիչներ և կառավարական ուժերի ստորաբաժանումներ: Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ հանգուցալուծել ստեղծված իրավիճակն Իդլիբում բանակցությունների միջոցով՝ այս պարագայում գրեթե անհնար է: Մասնագետը հավելում է՝ Թուրքիան փաստացի չի կատարել ստանձնած պարտավորությունները:

Չորեքշաբթի նախատեսված Պուտին-էրդողան բանակցություններին Իդլիբ նահանգի և Սիրիայի հյուսիսային հատվածների վերաբերյալ կողմերը կարող են կարևոր որոշումներ կայացնել՝ հավելում է Արմեն Պետրոսյանը: Հարցը արդիական է դառնում հատկապես ռուս-թուրքական օրակարգում վերջերս առաջացած հակասությունների ֆոնին:

Մոսկվայում ավելի վաղ կայացել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որից հետո Ասադը հստակ հայտարարել էր՝ թուրքական ուժերը պետք է դուրս բերվեն երկրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում