Օրը՝ 60 վայրկյանում | 20.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ. վարչապետն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետին:

Հայաստանի տարածքով միջանցքի հարց չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում աճել է 16 տոկոսով. Մհեր Գրիգորյան:

Այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել՝ ասել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակը:

Հայաստանը սկսել է «Սպուտնիկ լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրությունը:

Թալիբները պահանջել են, որպեսզի կանայք չանեն այն աշխատանքը, որը կարող են անել տղամարդիկ:

Ռուսաստանի Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի շենքերից մեկում հրաձգություն է սկսվել: Կան զոհեր և վիրավորներ:

Օրվա կորոնթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 342 նոր դեպք: Առողջացել է 490, մահացել 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում