Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2021

ՆՆարե Ոսկանյան

Ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետը հանդիպել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսակցության՝ ասել է վարչապետը:

Պաշտպանության նախարարը Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է ընկերության դերը ԶՈՒ կարիքների համար իրականացվող բեռնափոխադրումների գործում:

Նորիլսկում վարժանքների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը:

Թալիբների նոր կառավարության գրեթե բոլորը անդամները պատժամիջոցների տակ են:

Թուրքիայում մեկ ամսում տղամարդիկ 34 կին են սպանել:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 645 նոր դեպք: Առողջացել է 334, մահացել 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում