Օրը՝ 60 վայրկյանում | 06.09.2021

ՆՆարե Ոսկանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել է «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներում Արցախի նախագահը հանդիպել է պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները:

Հայաստանցիներն անվերապահորեն կողմ են վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները:

Հանրային հեռուստաընկերությունը՝ առավել հուսալի լրատվամիջոց՝ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար. Միջազգային հանրապետական ինստիտուտ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է, որ Եվրամիության ընդհանուր զինված ուժերի ձևավորումը կթուլացնի ՆԱՏՕ-ն և «կբաժանի Եվրոպան»: 

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 239 նոր դեպք: Առողջացել է 446, մահացել 13 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում