Սեպտեմբերի 3-ը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման. ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայկական կողմը Շուշիում տեղակայված դիրքի վրա կրակ չի բացել. Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը:

Արշակ Կարապետյանն ընդունել է երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետներին:

«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի առաջիկայում Կապանում սպասվող ավագանու արտահերթ ընտրությանը:

«Էդվարդ, համաձայնիր արձանագրությանը՝ առանց հայտարարություններ անելու». Լավրովը բացահայտել է՝ ինչ գրություն է ուղարկել Էդվարդ Նալբանդյանին՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ:

Նոյյան տապանը փնտրող իտալացի հետազոտողը հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ:

ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն պատրաստվում օգնել թալիբների հակառակորդներին:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 595 նոր դեպք: Առողջացել է 488, մահացել 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում