Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2021

ԱԱրևիկ Աբելյան

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. զոհվել է պայմանագրային զինծառայող:

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռուդենկոն Ադրբեջանի գործընկերոջ հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարումը:

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մեր զինվորականներն ամեն օր տեղում աշխատում են նվազեցնել լարվածությունը և ստեղծել վստահություն, ասել է Սերգեյ Լավրովը:

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը:

Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշենի բնակչին. ԱՀ դատախազություն:

Կայացել է Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ հռչակման 30-ամյակին:

Մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը. Փաշինյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

ԱՄՆ-ն այլևս երբեք չի փորձելու վերափոխել երկրները ռազմական ճանապարհով. Բայդեն:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք: Առողջացել է 267, մահացել 13 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում