Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովն այսօր քննարկել է կառավարության հնգամյա ծրագիրը:

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:

44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ պահանջ է՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու որևէ մտադրություն չունի. վարչապետը խոսել է բանակի արդիականացման և բարեփոխումների մասին:

Տավուշի մարզպետը և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները:

Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը՝ ասել է առողջապահության նախարարը:

Ռուսաստանը մտադիր է առաջիկայում Թուրքիայի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կնքել:

Աֆղանստանում առևանգել են ուկրաինական ինքնաթիռ:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Առողջացել է 226, մահացել 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում