Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2021

ԱԱրևիկ Աբելյան

Ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջովին մաքրվել է: Ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը:

Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության՝ հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը:

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր ընտանիքի հետ արձակուրդի շրջանակում ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին:

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ավելի քան 400 նոր բնակարաններ կկառուցվեն: Նախագահ Հարությունյանը տեղում ծանոթացել է շինաշխատանքներին:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք, առողջացել է 214 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում