Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2021

ԳԳոհար Սարգսյան

Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է. վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին:

Հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումն էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի համար. ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն Արցախի արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը. ՊԲ:

Ազգային ժողովն այսօր ընտրել է մշտական հանձնաժողովների նախագահներին:

Ադրբեջանի նախկին դեսպանի կողմից ռուս ժողովրդին վիրավորելն անհետևանք չի մնա. Պետդումայի փոխխոսնակ:

Ռայիսին Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանի և Անկարայի սերտ համագործակցությունն էական նշանակություն ունի երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Առողջացել է 190, մահացել 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում