Օրը՝ 60 վայրկյանում | 30.07.2021

ՆՆարե Ոսկանյան

Գեղարքունիքի հատվածում խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող Aerostar տիպի ԱԹՍ:

Առավոտյան հակառակորդը դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ԵԱՀԿ նախագահը կողմերին կոչ է անում կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

Ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերը մտահոգություն են առաջացնում, ՌԴ արտգործնախարարություն:

Դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները, այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր»-ի  և Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական «նախնիների երկիր» կոչելու վերաբերյալ. Եվրապատգամավորների կոչը:

Արմեն Գրիգորյանը Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Առողջացել է 199, մահացել 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում