Օրը՝ 60 վայրկյանում | 29.07.2021

ԳԳայանե Թամամյան

Գիշերը՝ ժամը 03:00-ի և առավոտյան՝ 08։40-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր:

Շարունակում են մտահոգիչ մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միջադեպերը. Միացյալ Նահանգների  դեսպանատուն:

Փաշինյանն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների:

Հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումն անընդունելի է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Փաշինյանն առաջարկել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ-ի մոնիթորինգային առաքելություն:

Մոսկվան շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ, Պեսկով:

Իրանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատրաստակամություն է հայտնել:

Արցախի տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերն անթույլատրելի են. Արցախի արտգործնախարարություն:

Այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Առողջացել է 123, մահացել՝ 7 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում