Ծրագիր՝ հոգեբանական աջակցության կարիք ունեցողների համար

ՎՎարդուհի Բալյան

Հետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են օգտվել Արտակարգ իրավիճակների նախարարության ծրագրից: Այն արդեն մի քանի ամիս է՝ իրականացվում է:

Արտակ Գրիգորյան (ՀՀ ԱԻՆ Հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար) - Թիրախային խմբեր են համարվում անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքի անդամները: Պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողների ընտանիքները, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամ դարձած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամները: 

Կարող են դիմել նաև պատերազմի մասնակիցները, տեղահանվածները, աջակցության կարիք ունեցող բոլոր մարդիկ: Կօգնեն 60-ից ավելի հոգեբաններ: Ծառայությունները կլինեն մի շարք ուղղություններով:

Արտակ Գրիգորյան - Անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն: Ծառայությունների մատուցման 2-րդ տեսակը՝ խմբային աջակցություն, հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Սա հատկապես կարևոր է այնքանով, որ հոգեբաններին հնարավորություն է տալիս այցելել հեռավոր տարածքներ: 

Ցանկացողները կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով՝ 060 83 47 77: Ծրագրի աշխատակիցները նաև իրենք են փորձում կապ հաստատել:

Խաչատուր Գասպարյան (ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ) - Սոցիալական աշխատողը՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության կենտրոնի, զանգահարում է շահառուներին, տեղեկացնում՝ ստեղծվել է այսպիսի ծառայություն, եթե որևէ խնդիր ունենաք, միշտ կարող եք դիմել: 

Ծրագրի համար Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 100 մլն դրամ: Մասնագետները կոչ են անում զանգահարել: Արդեն դիմել է 700-ից ավելի անձ: Աջակցությունը անվճար է, կապահովվի անձի գաղտնիությունը:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում