Օրը՝ 60 վայրկյանում

ԳԳայանե Թամամյան

ՀՀ ԶՈՒ-ն կասեցրել են ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու հակառակորդի փորձը։

Գեղարքունիքի մարզում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է Կիպրոսի հարցով Թուրքիայի դիրքորոշումը քննադատող հայտարարություն:

ԱՄՆ Կոնգրեսը կարող է քվեարկել Ադրբեջանին ռազմական ֆինանսավորումից զրկելու մասին փոփոխության հարցի վերաբերյալ։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն շուտափույթ խաղաղության հաստատման կոչ է արել։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի կայսր Նուրիհիտոյի և վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ․ քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորությունները։

Եվ օրվա կորոնաթիվը․ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք, առողջացել է 162, մահացել 5 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում