Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայկական ՏՏ ընկերությունը 24 մլն դոլարի միջազգային ներդրում է ներգրավել

ՀՀայկարամ Նահապետյան

«Սովորիր խաղալով, խաղա սովորելով» հայկական Sololearn ստարտափը ստացել է 24 մլն դոլարի ներդրում: Ներդրողները միջազգային վենչուրային երեք հիմնադրամ է: Sololearn-ը բջջային հավելված է, որ սովորեցնում է ծրագրավորում հատուկ խաղերի օգնությամբ։ Ի դեպ՝ անվճար:

Եվա Հյուսյան (Sololearn ընկերության հիմնադիր) - Մեզ համար էլ պահը հասունացել էր և խոսեցինք տարբեր ներդրողների հետ և հիմնականում DriveCapital-ի հետ:

Ստարտափը մեծացնում է իր աշխարհագրությունը, այս անգամ փնտրում են ոչ թե ներդրողների, այլ աշխատակիցների:

Եվա Հյուսյան - Մենք հիմա երկու տեղ գրասենյակ ունենք՝ Հայաստանում և ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում: Հայաստանում մոտ 100 հոգի աշխատող ունենք և ընդլայնելու ենք Հայաստանի գրասենյակը:

Ծրագրավորման մասին ոչ մի պատկերացում չունեցող օգտատերը կարող է զրոյից ծրագրավորում սովորել SoloLearn-ի օգնությամբ։ Դասերը բաղկացած են ինտերակտիվ հարցերից և պրակտիկ վարժություններից:

Եվա Հյուսյան - Մենք 21 մլն օգտատեր ունենք, մոտ 35 մլն ներբեռնում: Մեր օգտատերերը աշխարհի բոլոր երկրներից են՝  ԱՄՆ, Հնդկաստան, նաև շատ օգտատերեր ունենք Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում:

Այս հաջողությունները գրանցել են 7 տարվա ընթացքում, ընկերությունը հիմնադրվել է 2014-ին: Մեկ տարի անց ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը:

Հեղինակ՝ Սարգիս Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում