Օրը՝ 60 վայրկյանում | 21.07.2021

ԼԼիլիթ Գասպարյան

Պուտին-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման գործընթացը լավ է ընթանում՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Արայիկ Հարությունյանը ՊՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալին:

Գյումրիում մոտ 4 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է սպասվում:

Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների զորավարժություններ, որոնց կմասնակցեն Թուրքիան և Ադրբեջանը:

Մակրոնի հեռախոսը, հնարավոր է, գաղտնալսել են Pegasus համակարգի միջոցով:

Տոկիո 2020-ի կազմկոմիտեի ղեկավարը չի բացառել վերջին րոպեին բացման արարողության չեղարկումը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Առողջացել է 56, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում