Հայաստանի տասնյակ բնակավայրերում իրականացվում է 81 մլն եվրո արժեքով շուրջօրյա ջրամատակարարման ծրագիր

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի շուրջ 14 քաղաք և 71 գյուղական համայնք շուրջօրյա ջրամատակարարում կունենան: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը մեկնարկել է Գյումրի քաղաքից:

Արսեն Մովսիսյան (ընկերության աշխատակից) - Տրուբեքը ահավոր վիճակ է: Ծակ, փտած, սաղ վինտիլները չաշխատող, բարձր հարկերում ջուր չի հելնի, ջուր, որ հելնի ստեղ, տրուբեքը պտի տրաքի, վթար պիտի ելնի:

Ծրագրի նպատակն է ապահովել շուրջօրյա ջրամատակարարում, բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, փոխարինել հնամաշ խողովակները, վերակառուցել ջրընդունիչները, օրվա կարգավորիչ ջրամբարներն ու պոմպակայանները, տեղադրել ջրաչափեր: Ծրագրի սկզբում նախատեսվում էր կարգավորել միայն 11 քաղաքի և 47 համայնքի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրը: Սակայն տվյալ համայնքներում գույքագրում իրականացնելուց հետո առաջացավ մոտ 23 մլն եվրոյի լրացուցիչ միջոցներ, և որոշում կայացվեց ծրագրում ընդգրկել նոր քաղաքներ և գյուղական համայնքներ:

Աշոտ Խաչատրյան (ՏԿԵՆ ՀՏՁՀ ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն) - Արդյունքում հիմա ունենք 14 քաղաք և 71 գյուղ:

Այժմ աշխատանքներ են ընթանում նաև Լոռու և Արմավիրի մարզերում, հերթը Գորիս քաղաքինն է:

Աշոտ Խաչատրյան - Աշխատանքները բաժանված են մոտ 8 լոտերի:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 81 մլն եվրո, որից վարկային և դրամաշնորհային միջոցների ընդհանուր գումարը կազմում է 67.5 մլն եվրո, իսկ Հայաստանի Կառավարության համաֆինանսավորման միջոցները՝ 13.5 մլն եվրո։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում