Յուլիս 16-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրման Գալոյան

Ատրպէյճանական Զինուած ուժերու ստորաբաժանումները կրակած են Երասխի հատուածին տեղակայուած հայկական դիրքերու ուղղութեամբ: 

Ամերիկան կ՛աջակցի ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահութեան շրջանածիրէն ներս Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման. Պետական քարտուղարութիւն:

Երկու օրուան այցով Հայաստան ժամանեց Եվրոպական խորհուրդի նախագահ Շառլ Միշէլ:

Հայաստանի միջոցով կարելի է դուրս գալ համաշխարհային շուկայ. իրանցի փոխնախարար:

Վարուժան Ներսէսեան նշանակուած  է Մեծ Պրիթանիոյ և Հիւսիսային Իռլանդայի Հայաստանի  դեսպան:

Ջրհեղեղներ Արևմտեան Եվրոպայի մէջ. կան տասնեակ զոհեր և հազարէն աւելի անհետ կորսուածներ:

Օրուան քորոնայի թիւերը․  հաստատուած է հիւանդութեան 162 նոր դէպք: Ունինք 106 առողջացած եւ  մահուան 2 դէպք:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում