Օրը՝ 60 վայրկյանում | 14.07.2021

ՀՀայկարամ Նահապետյան

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Մառախուղի պայմաններում կորել է կապը ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայողի և վարորդի հետ՝ հայտնում է ՊՆ-ն:

Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունը շարունակվում է:

Ադրբեջանը փորձում է Արցախի նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել՝ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը:

Արցախի պաշտպանության բանակը հերքել է Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Վրացական 4 հեռուստաընկերություն 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ պահանջելով երկրի վարչապետի հրաժարականը:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք։ Առողջացել է 86, մահացել՝ 3 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում