Օրը՝ 60 վայրկյանում | 28.06.2021

ԳԳայանե Թամամյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ պատասխանը՝ ադրբեջանական ապատեղեկատվությանը:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից:

Նախորդ տարի Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 66%-ով:

Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են բջջային հավելվածով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով:

Եվրոպայի խորհուրդը հավանություն է տվել ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը Ուկրաինայի, Հայաստանի, Թունիսի և Քաթարի հետ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է հիվանդության 54 նոր դեպք: Առողջացել է 87, մահացել՝ 3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում