Օրը՝ 60 վայրկյանում | 24.06.2021

ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջն անշրջելիորեն փակված է,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

ՌԴ-ն առանցքային դերակատարում է ունեցել ԼՂ-ում արյունահեղության դադարեցման գործում. Սերգեյ Լավրով:

Ադրբեջանցի զինվորականները մահվան սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին:

Հայաստանում թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց:

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի աննախադեպ բարձր ցուցանիշ է արձանագրվել:

Զբոսաշրջության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող ձեռնարկատերերը կշարունակեն գործադիրից աջակցություն ստանալ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Առողջացել է 82, մահացել՝ 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում