Հունիսի 22-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Գլխավոր շտաբի պետի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ են տեղակայվելու։ 

Նաև ստեղծվել է Արցախյան պատերազմի ընթացքը քննող հանձնաժողով։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ:

Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին խորհրդարանի արտահերթ ընտրության անցկացման և հաղթելու կապակցությամբ շնորհավորել են ԵՄ-ն, միության անդամ երկրները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի արտաքին գործերի նախարարությունները: 

Ադրբեջանում գտնվող 13 հայ ռազմագերիների շինծու գործով դատավարությունը նշանակվել է հուլիսի 1-ին: 

Հունիսի 22-ը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցն է: Վաղարշակ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված մարտիկների հիշատակին: 

Հայաստանը բանակցում է «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակի ձեռքբերման համար:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Առողջացել է 70, մահացել՝  3 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում