ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկություններ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգի վերաբերյալ

ԱԱրման Գալոյան

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը: Նա տեղեկացրեց, որ ընտրողին տրվում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թվով քվեաթերթիկներ՝ 25 հատ: Ընտրողը քվեաթերթիկներից մեկը տեղադրում է ծրարում, առանց որևէ նշում անելու:

«Քվեատուփին մոտենալուց չենք մոռանում մեզ հետ տանել քվեարկության կտրոնը: Այն պետք է հանձնել քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, որից հետո ծրարի ճեղքից հանձնաժողովի անդամը ինքնասոսնձվող դրոշմանիշ կփակցնի քվեաթերթիկի վրա»,- տեղեկացրեց Սմբատյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում