Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2021

ԱԱննա Ավետիսյան

Հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով. Կառավարությունն ընդունեց նախագիծը:

Մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումը ընտանիքի անդամներն աջակցություն կստանան 9 ամիս ժամկետով:

ՄԻԵԴ-ը բավարարել է վեց զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին Հայաստանի դիմումը, իսկ Ադրբեջանինը՝ մերժել:

Վարանդայի և Ջրականի շրջաններում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԱԳՆ-ն բոլոր քննարկումներից տեղյակ է եղել. Տիգրան Ավինյան:

Իրանի միջուկային բանակցությունների հինգերորդ փուլի ավարտին ԱՄՆ 1500 պատժամիջոցից 500-ը չեն կասեցվի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 167 առողջացած և 4 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում