Օրը՝ 60 վայրկյանում | 03.06.2021

ԳԳայանե Թամամյան

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը:

Զոհվածների մարմինների ԴՆԹ հետազոտման նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել՝ հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Կավելանա դատավորների թվակազմը, և հնարավորություն կստեղծվի լուծել դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները. գործադիրը հավանություն է տվել նախագծին:

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով՝ հայտնել է Մարիա Զախարովան:

Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար. Վահան Քերոբյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։

Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Առողջացել է 235, մահացել՝ 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում