Օրը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Վերին Շորժայի հատվածում փոխհրաձգության հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող:

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը:

Վահան Քերոբյանն ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Իրանի արտգործնախարարն Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները: Վաղը սպասվում է Զարիֆի այցը Հայաստան: 

Ամերիկացի հարկատուների ոչ մի դոլար չպետք է ուղարկվի Ադրբեջանին, որը Արցախում էթնիկ զտումներ է իրականացրել. Դեյվիդ Վալադաոյի կոչը՝ Ջո Բայդենի վարչակազմին: 

Հունիսի մեկից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները:

Մեկ օրում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Առողջացել է 259, մահացել՝ 6 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում