Մարտ 31-ը 60 երկվայրկեանի մէջ

ԱԱրևիկ Աբելյան

Կեանքէն հեռացած է հայազգի ռազմական գործիչ, Արցախի հերոս Արկադի Տէր-Թադէոսեան՝ 81 տարեկանին:

Հայաստանի  բարձր արհեստագիտութեան արդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեան աշխատանքէն հեռանալու դիմում ներկայացուցած է։

Ապրիլ 1-ին Մոսկուայի մէջ տեղի պիտի ունենան Այվազեան-Լավրով եւ Լավրով-Պայրամով երկկողմ հանդիպումներ։

Ամերիկայի Պետական քարտուղարութեան զեկոյցը անդրադարձած է հայ գերիներու հանդէպ Ատրպէյճանի անմարդկային վերաբերմունքին։

Համաշխարհային պանքը 2021-ին կը կանխատեսէ 3,4 տոկոսի տնտեսական աճ Հայաստանի մէջ։

Օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է թագաժահրի հիւանդութեան 1148 նոր դէպք, առողջացած է 459, մահացած՝ 18 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում