Օրը՝ 60 վայրկյանում | 20.03.2021

Ղարաբաղի հարցը լուծված չէ, որքան էլ Ադրբեջանն այդպես հայտարարի. վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ, զրուցել քաղաքացիների հետ:

Հադրութում հայկական եկեղեցու մոտ գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի. Կրոնական ազատության ԱՄՆ հանձնաժողովի զեկույցը:

Մենք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սահմռկեցուցիչ իրադարձության մասին՝ Բայդենի ավագ օգնականն անդրադարձել է Ցեղասպանության թեմային:

Արարատյան դաշտում ծիրանենին սկսում է ծաղկել։ Լուսանկար է հրապարակել շրջակա միջավայրի նախարարությունը:

Իսկ առաջիկա օրերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հայտնել է ԱԻՆ-ը:

Մեր երկրում կորոնաթիվը գնալով մեծանում է. հաստատվել է 1071 նոր դեպք, առողջացել է 459, մահացել՝ 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում