Մարտի 12-ը՝ 60 վայրկյանում

ԱԱրման Գալոյան

Բքի պատճառով դադարեցվել են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Որոնումները կշարունակվեն վաղը:

Մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ:

Երկրապահ կամավորականների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ աններելի համարելով ներքին անկայունության շարունակությունը և կոչ անելով համախմբվել:

Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, և՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը. Զախարովա:

Երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է Արմավիրի մարզում և Երևանում:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքը լրջագույն գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում. Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար:

Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք, առողջացել 277 քաղաքացի, մահացել 4 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում