Արգելված զենքը Մարտունիում նպատակային կիրառվում էր խաղաղ բնակչության դեմ. ֆրանսահայ բժիշկ

ԿԿարմեն Ղուկասյան

Փարիզի հայերը երեկ փողոց են դուրս եկել՝ Ֆրանսիայի իշխանությանը կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

Ֆրանսիայի նախագահի հասցեին Թուրքիայի նախագահի կոպիտ արտահայտությունից հետո Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայից Ֆրանսիայի դեսպանի հետկանչը, ըստ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի, դասական քայլ էր, մինչդեռ Ֆրանսիան հստակ պահանջներ պետք է դնի Թուրքիայի առաջ, և Թուրքիան պետք է պատժվի:

Ցույցին մասնակցել է նաև Արցախ այցելած կամավորական բժիշկ Ժան Միշել Էքերյանը, որը հաստատել է, որՄարտունիում Ադրբեջանը արգելված զենք է կիրառել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության նկատմամբ:

Իսկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը վստահեցրել է, որ Ֆրանսիայում հասարակական կարծիքը փոխվել է դեպի հայկական դիրքորոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում