ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը. Փաշինյանը բարձր գնահատեց պատերազմի ընթացքում հայ-ռուսական փոխգործակցությունը

ՄՄարիա Գաբրիելյան

Այսօր և պատերազմի ողջ ընթացքում շատ բարձր եմ գնահատում հայ-ռուսական փոխգործակցությունը: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք զգում ենք ՌԴ աջակցությունը որպես ՀՀ և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի: Մենք բարձր և արդյունավետ կերպով գործակցել և գործակցում ենք այս իրավիճակից դուրս գալու համար՝ ելնելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և ՀՀ ռազմավարական դաշնակիցը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ն մինչ օրս արել է առավելագույնը և սրանից հետո էլ անելու է առավելագույնը: «Դրանում չեմ կասկածում»,- ընդգծեց նա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում