Այսօր նորոգման կարիքն ունենք թե՛ մտքի սթափության, թե՛ զինվորի և թե՛ զենքի. Մանսուրյան

ԿԿարմեն Ղուկասյան

«Մենք, ահավասիկ միահամուռ, մեր գոյութենական կռվի մեջ, այսօր նորոգման կարիքն ունենք թե՛ ուժի, թե՛ մտքի սթափության, թե՛ զինվորի և թե՛ զենքի»,- ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Զինուժ մեդիայի» հրապարակած տեսանյութում:

«Թո՛ղ լինի այս զորավոր ուժերի համախմբումը ի դեմ թշնամու, և այս բոլորին խառնենք խոր ատելության զգացումը, որ ուժ տա մեզ՝ պահպանել եկեղեցիներ, տուն-տեղ, հետևաբար նորից ու նորից հավաքվելու, ամբողջանալու պահանջն է ստիպում մեզ կրկին ասելու՝ տղե՛րք, հայրենիքը ձեր կարիքն ունի»,- ասում է կոմպոզիտորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում