Սեպտեմբերի 24-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Սահմանադրական դատարանն այսօր էլ նախագահ չընտրեց:

Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ: Այսօր մեկնարկել է տուրիստական-տրանսպորտային ոլորտի աջակցության 25-րդ միջոցառումը:

Եվրահանձնաժողովի հետ համաձայնագրով COVID-19-ի դեմ պայքարի համար Հայաստանը կստանա 30 մլն եվրո:

Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերջին մի քանի ամսում վերանայել են գրեթե 1 մլն հատ վարկային պայմանագիր՝ 1.5 տրիլիոն դրամ գումարային մնացորդով՝ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը: 

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի վարակման 374 նոր դեպք, առողջացել է  240 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում