Սեպտեմբերի 10-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանում սոցիալական կոլապս ու սոցիալական ճգնաժամ չկա. Կառավարության նիստում հայտարարել է վարչապետը:

Օրվա կորոնաթիվը 174 է, ապաքինվել է 210 քաղաքացի:

Կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները. հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումներ կիրականացվեն:

ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը. վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը:

Քրեական ենթամշակույթի հանցակազմերով առաջին քրեական գործն ուղարկվել է դատարան:

Գյումրու «Սև բերդ» ամրոցը 2005 թվականին ապօրինի կերպով օտարվել է ֆիզիկական անձի. ոստիկանության բացահայտումը:

Բեյրութի նավահանգստում ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հզոր պայթյունից հետո նույն վայրում նոր հրդեհ է բռնկվել. կրակի առաջացման պատճառներն առայժմ անհայտ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում