Վերահսկողական աշխատանքները շարունակում ենք ոչ միայն Վանաձորում գործող տեքստիլներում. Ասոյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության նիստում Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ ոչ միայն Վանաձոր քաղաքում գործող տեքստիլներում, այլև ընդհանուր առմամբ այդ ոլորտում վերահսկողական աշխատանքները շարունակում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ նախարարությունը սկսել է թեստավորումներ անել տնտեսվարողների շրջանում: Լոռու մարզում արված պրոակտիվ թեստավորումների արդյունքները գրեթե բոլոր ձեռնարկություններում զրոյական դրական արդյունք են ցույց տվել՝ բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբիկաների: Նրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: 

«Մեր սահմանած կանոնները, օրինակ՝ պարտադիր ջերմաչափում, փակ աղբամանների տեղադրում, սոցիալական հեռավորության պահպանում աշխատատեղերի միջև, պահպանվում են: Ամենայն հավանականությամբ, վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, հնարավոր է, որ վարակը դրսից են բերում»,- ասաց Ասոյանը:

Նա տեղեկացրեց, որ երեք ամիսների 15 օրերի համեմատականով հունիսին ունեցել են 18.2 տոկոս խախտումներ ամբողջ ստուգումներում, հուլիսին՝  5.1 տոկոս, օգոստոսի 15-օրյակին՝  նվազեցնելով հասցվել է մինչև 3.6 տոկոսի:

«Իրականում շատ կան բարեխիղճ տնտեսվարողներ, և նրանք ամեն կերպ փորձում են պահպանել այդ  կանոնները, բայց շատ կարևոր է անձնական պատասխանատվության հարցը: Անձնական պատասխանատվության միջոցով միայն հնարավոր կլինի  խնդիրը կարգավորել»,- ասաց Ասոյանը՝ նշելով, որ լայնածավալ իրազեկման աշխատանքներ են իրականացնում՝ ներկայացնելով պարետի նոր կանոնները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում