Օգոստոսի 19-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոս նահատակներից Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է:

Պատերազմից խուսափելու միայն մեկ ճանապարհ կար՝ գնալ միակողմանի զիջումների, ինչը, բնականաբար, չէր էլ քննարկվում. 2,5 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանն ասուլիս էր հրավիրել՝  պատասխանելով Ապրիլյանի մասին լրագրողների հարցերին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա. հանդիպումներ կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքն աշխատում է. Արդարադատության նախարարը հայտնել է, որ արդեն կան կալանավորվածներ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, առողջացել է 244 քաղաքացի:

Մեր խնդիրը գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելն է: Վարչապետի գրասենյակում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է պիլոտային ծրագրերի իրականացումը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում