Եթե մի տեղ ողբերգություն է տեղի ունեցել, պետք է դրա վրա խա՞չ քաշել. Սերժ Սարգսյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հարցին, թե ինչու է ասուլիսն անցկացվում Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որտեղ 2012 թվականին տեղի ունեցավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը:

«Շատ լավ գիտակցում էինք, որ որոշ մարդիկ պետք է փորձեին ինչ-որ շահարկումներ անել, մեզ ինչ-որ բաներում մեղադրել, քննադատել, բայց մեր թիմը ասուլիսի մասնակիցների անվտանգությունը նախընտրեց հնչող քննադատություններից: Մեզ համար չափազանց կարևոր հանգամանք է, որ ապահովվի ձեր և մնացածի անվտանգությունը: Շատ լավ հիշում ենք ողբերգությունը, որ տեղի է ունեցել այս հատվածներում, այո, ողբերգություն էր, բայց նաև հիշում ենք, չէ՞, որ դա ունեցավ քաղաքական հետևանքներ, տեղի ունեցավ հրապարակային դատավարություն, որ մարդիկ ստացան խիստ պատիժներ: 

Կարծում եմ, որ բոլոր իշխանություններն ու քաղաքական թիմերի ներկայացուցիչները չեն, որ պատրաստ են այդպես վարվելու, իսկ մեր թիմի ներկայացուցիչը՝ Ռուբեն Հայրապետյանը, վայր դրեց մանդատը: Այդպիսի ողբերգություններից որևէ հաստատություն, որևէ տեղ ապահովագրված չէ: Եթե մի տեղ որևէ ողբերգություն է տեղի ունեցել, ուրեմն պետք է այդ տեղի վրա խա՞չ քաշել. ես այդպես չեմ համարում»,- նշեց Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում