Էդ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել, այսօրվա ասուլիսը քաղաքական ակտիվություն չեմ համարում. Սերժ Սարգսյան

ՌՌոզա Խաչատրյան

Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ չի համաձայնել լրագրողի դիտարկմանը, թե ինքը քաղաքական ակտիվություն է ցուցաբերում:

«Էդ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք: Ես այսօրվա ասուլիսը ևս քաղաքական ակտիվություն չեմ համարում, որովհետև Ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց մենք այսօր խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նա չի պատասխանել ներքաղաքական թեմաներով լրագրողի հարցերին, խոսելով միայն ապրիլյան քառօրյա պատերազմից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում