Օգոստոսի 14-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Մենք Ադրբեջանից սպասում ենք Ղարաբաղյան հակամարտության լուծման ցանկացած, միայն ոչ ռազմական լուծում. ՀՀ վարչապետը մասնակցել է BBC-ի HardTalk հաղորդմանը:

Լիբանանահայերի խնդիրների լուծման համար կառավարությունը հատուկ ծրագրեր կմշակի.  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց՝ Լիբանանից Հայաստան շաբաթական երկու թռիչք է իրականացվում:

Պարետի նոր որոշումը: Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, հանվել են նաև դիմակի կրման այլ սահմանափակումներ:

Օրվա կորոնաթիվը: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 276 նոր դեպք, առողջացել է 267 քաղաքացի:

Այլ ծրագրերից օգտվելը կազմակերպություններին չի խանգարի դառնալ 23-րդ միջոցառման շահառու. Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նոր միջոցառումների մանրամասները:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առողջական խնդիրների պատճառով վայր է դրել պատգամավորական լիազորությունները: Նրան խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում