Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին. Փաշինյան

ԼԼիլիթ Գասպարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո Հայաստանը կշարունակի տնտեսական վերելքի ուղին: Այդ մասին երկրի ղեկավարն ասել է բրիտանական BBC-ի HardTalk հաղորդման շրջանակում: 

«2019 թվականին մենք ունեցանք Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը։ Տնտեսական հաջողությունից զատ՝ մեր երկիրը հսկայական առաջընթաց արձանագրեց միջազգային բոլոր վարկանիշների գծով` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դատական համակարգի անկախություն, հակակոռուպցիոն քաղաքականություն։ Երկու տարի շարունակ միջազգային հեղինակավոր հանդեսների կողմից Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր ոչ միայն ժողովրդավարության առումով, այլև տնտեսական ցուցանիշներով։ Իհարկե, համավարակով պայմանավորված իրավիճակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք տնտեսական վերելքի մեր ուղին»,- նշել է վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում